Իրանի ռազմածովային ուժերի նավը բռնկել Է Պարսից ծոցում վարժական առաքելության ընթացքում. Fars

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմածովային ուժերի նավերից մեկում հրդեհ Է բռնկել Պարսից ծոցում վարժական առաքելության ժամանակ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ ամբողջ անձնակազմը վթարային-փրկարարական բրիգադի ներկայությամբ բարեհաջող տարահանվել Է ափ:

Ինչպես նշում Է գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել Օմանի ծոցում գտնվող Ջասք նավահանգստից ոչ հեռու: Բռնկման պատճառները չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский