Սպորտ

Մխիթարյանը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Ռոմա»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Ռոմա»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մխիթարյանի պայմանագիրն ակումբի հետ կգործի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

«Երկու տարվա ընթացքում ես սիրահարվել եմ այս ակումբին և քաղաքին ի շնորհիվ ակումբի երկրպագուների: «Ռոմա»-ն մեծ մարտահրավերներ ունի հաջորդ մրցաշրջանի համար և ես հպարտ եմ դրանում իմ մասնակցությունն ունենալ»,-ասել է Մխիթարյանը:

Արդեն ավարտված Սերիա Ա-ի մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է 14 գոլի և կատարել է 13 արդյունավետ փոխանցում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում