Գագարինի դպրոցում բացվեց  Արցախյան պատերազմի հերոսների Փառքի անկյուն

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին գյուղի միջնակարգ դպրոցում բացվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված Փառքի անկյուն` «Քաջերի սերունդները քաջեր են...» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Փառքի անկյունը բացելու պատիվը տրված էր ժամկետային զինծառայող, անմահության ճանապարհը բռնած Տիգրան Ղարիբյանի քրոջը: Դպրոցի Փառքի անկյունում յուրաքանչյուրն իր տեղն ունի «Պատիվ ունեմ», «Սպասում», «Մեր կամքը ամուր է քարից էլ» խորագրերով, իրար կողք կողքի են երեկվա ու այսօրվա զինվորները, հայրենիքի իրական պաշտպանները:

«Երախտապարտ գագարինցին գնահատում ու արժեւորում է հայրենիքի պաշտպաններին, նրանց, ովքեր հայրենի հողի կանչով մարտի դաշտ ելան 90-ականների սկզբին, նրանց, որոնք այսօր էլ իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ, նրանց, ովքեր հերոսացան 2020-ի 44-օրյա պատերազմում: Գագարինը 44-օրյա պատերազմում տվեց 6 զոհ. Հարություն Վրեժի Ռաֆայելյան, Արթուր Իվանի Վիրաբյան, Ռադիկ Պապինի Թորոսյան, Ալիկ Իշխանի Պետրոսյան, Տիգրան Համբարձումի Ղարիբյան, Հովիկ Վարուժանի Վերանյան: Լեռնիկ Անդրանիկի Վահանյանն էլ առ այսօր համարվում է անհայտ կորած, սակայն գագարինցին սպասում է իր զավակի վերադարձին: Հերոսներին նվիրված Փառքի անկյունում հանդիպեցին դպրոցի աշակերտներն ու զոհվածների ծնողները, հարազատները: Հանդիպումը սրտառուչ էր, և օրվան նվիրված տողերը, երաժշտական կատարումները հյուսվել էին հերոսների շուրջ` դառնալով անամոք ցավի, հիշողության, ոգեկոչման ու խոնարհումի վավերագրեր:

Այնքան չասված բառեր կային, որ դուրս հորդեցին այդ օրը` մեր քաջ նահատակների կարճ, սակայն իմաստավորված կենսագրականներից մինչեւ հիշողություն-խոստովանություններ»,- նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը: Հուշ-ցերեկույթի կազմակերպիչները գագարինցի քաջերի հիշատակը վառ պահելու համար դպրոցի բակում կազմակերպել էին ծառատունկ: Զոհվածների հարազատների կողմից տնկվեցին անվանական ծառեր, որոնք կխնամեն դպրոցի աշակերտները:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին