Սպորտ

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերացիայի հունիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն 100-ի շարքում են` Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (96-րդ տեղ) և Կարեն Գրիգորյանը (100-րդ տեղ):

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում