Սպորտ

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթելով թուրքին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթելով թուրքին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վճռորոշ մրցախաղում նա առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Սանալ Վահապի նկատմամբ:Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր էին նվաճել նաև Հայաստանի մասնակիցներից գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը ևգրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի ընտրական մրցաշարն անցկացվում էր հեռավար: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 264 շախմատիստներ, այդ թվում 164 գրոսմայսըեր և 65 միազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 13 շախմատիստ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը: Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում