ՀՀ ԱԳՆ ղեկավարը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցման ստեղծած իրավիճակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դեվալը վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմագրավելուն։

«Հանդիպման առանցքում էր Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համատեքստում։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մանրամասն ներկայացրեց մայիսի 12-ից առ այսօր տիրող լարված իրավիճակը, որը զուգորդվում է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների կողմից սադրիչ գործողություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հատուկ անդրադարձ է կատարվել մայիսի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արա Այվազյանը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը։

Հայերեն العربية Русский

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մեկնարկելով իր մերձավորարևելյան շրջագայությունը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթները նախորդ տարի ավելացել են 465–ով

Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես վկա Փարիզի դատարանում՝ իր նկատմամբ իրականացված կողոպուտի գործի շրջանակներում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

Ֆրանսիայում բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը

Մշակվում է ԱԲ գործիքների ներդրմամբ պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նոր համակարգ

Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք