Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները դարեր շարունակ առաջնորդվել են բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, սերտ համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու սկզբունքներով:«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր էլ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են հետևողական հոգատարությամբ վերաբերվել երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերություններին:

Ուրախ եմ, որ Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու մեր երկրների գործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Որպես տարածաշրջանի երկու հարևան և բարեկամ պետությունների նախագահներ՝ հանձնառու ենք նվիրումով և պատվով ծառայել մեր ժողովուրդներին և շարունակել համատեղ ջանքերը՝ հաջորդ սերունդներին փոխանցելու մեր նախնիներից ժառանգություն ստացած բարեկամական հարաբերությունները»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում