Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին` սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից Հայաստանի բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը՝ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները կանխելու և նման որևէ դրսևորում ապագայում թույլ չտալու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում