Հասարակական

Աստղաձորի մանկապարտեզի շենքը կկառուցվի գյուղի արեւելյան հատվածում

1 րոպեի ընթերցում

Աստղաձորի մանկապարտեզի շենքը կկառուցվի գյուղի արեւելյան հատվածում

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում արդեն հայտնի է այն տարածքը, որտեղ պետական միջոցների հաշվին կմեկնարկի մանկապարտեզի շենքի շինարարությունը։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Օհանյանը, նորակառույց մանկապարտեզը վեր կբարձրանա գյուղի արեւելյան հատվածում, կենտրոնական ճանապարհից դեպի հյուսիս։ «Մանկապարտեզի կառուցման վայրն արդեն հաստատվել է ավագանու նիստում։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել սեփականատերերի հետ, մնում է փոխել հողի գործառնական նշանակությունը եւ սկսել շինարարական աշխատանքները։ Մանկապարտեզն ունենալու է 6 700 քառակուսի մետր տարածք։ Նախագիծը պատրաստ է, մնում են մի շարք տեխնիկական խդիրներ, որոնց լուծումից հետո կմեկնարկի շինարարությունը։ Աստղաձորն իր պատմության մեջ երբեւէ չի ունեցել մանկապարտեզ, այն դեպքում, երբ այս պահի դրությամբ ունենք նախադպրոցական տարիքի 340 երեխա»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում