ՀՀ-ն ակնկալում է միջազգային առավել հասցեական արձագանք իր տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին. Արմեն Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում էմիջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացվող ոտնձգություններին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացի հետ հանդիպմանը:

Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Նախագահը անդրադարձել է նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն այս խնդիրներին։

Նշելով, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, և ինքն իր հերթին առավելագույն ջանքեր կներդնի դրանք ավելի ամրապնդելու, հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելու համար:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Պոնորացին և մաղթել հաջողություններ:

Հանրապետության նախագահն իր ողջույններն է փոխանցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, և հույս է հայտնել, որ այն տեղի կունենա հնարավորինս շուտ:

Նորանշանակ դեսպանը ( նստավայրը՝ Կիև) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:

Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Նախագահը անդրադարձել է նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն այս խնդիրներին։

Հայերեն العربية English Русский

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը