Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան խնդիրներին և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին: Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: