«Նոր գիրք»-15/21. Նոր գրքեր՝ հատուկ ընթերցասերների համար 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Վահան Թոթովենց, «Բաքու»

Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․

Դեպքերը ծավալվում են Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկում, որտեղ, անզեն աչքով էլ պարզ է, դեռևս իշխող էին կամ գոնե սոցիալական ազեցություն ունեին հայերը։ Կարգերի բախում, սեր, նավթից գորշացած, սևացած փողեր, չքավորություն և դարի բկին հասած անդիմադրելի կեցության փոփոխություն։ Ընթերցողի ուշադիր աչքից չեն վրիպի գեղարվեստական շերտերում թաքնված ինչ-ինչ ճշգրիտ իրողություններ՝ կապված հայ-թուրքական հետագա սրումների ակունքի, կայսերական հին, բայց մինչ օրս ձգվող նույնատիպ վարմունքի, սոցիալիզմի՝ կարմիր ոռոգումով գալուստի և շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ։ Կան շշուկներ, որ վեպն ունեցել է «մեկենաս», և Թոթովենցն էլ 1930-34 թթ․ երկը գրել է ինչ-որ «պատվերով», բայց դրանք փսփսուքի բարձրության տեղեկություններ են։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Շառլ Ազնավուր, «Հայրս՝ այդ հսկան»

Ազնավուրը ներկայանում է հումորի եւ երեւակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ 16 նովել եւ պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է մեծ շանսոնյեն եւ այժմ ներկայացնում է մեկ ժողովածուով։ Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան, խմբագիր՝ Համլետ Գասպարյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ջոնաթան Սվիֆտ, «Գուլիվերի ճանապարհորդությունները»

Այս ստեղծագործությունը գրելիս` Ջոնաթան Սվիֆտը նպատակ է ունեցել սուր երգիծանքի ենթարկել իր երկրում տիրող քաղաքական բարքերը, ինչը նրան լավագույնս հաջողվել է: Սակայն ստեղծագործության ներքին բովանդակությունն այնքան հզոր է, որ այսօր այն կորցրել է նախնական նպատակայնությունը և դարձել է պատանիներին սիրելի աշխարհի լավագույն ստեղծագործություններից:Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Նազելի Տերտերյան, «Բոլորիս Ալենը»

«Բոլորիս Ալենը» գիրքը պատմում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին: Ալենը խորը և բազմակողմանի գիտելիքների տեր երիտասարդ էր, մեծ գրքասեր և մարդասեր: Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները: Գրքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ընկերոջ անձնուրաց և նվիրված կերպարը օրինակ կդառնա շատերի համար: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ