Սպորտ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մալխաս Ամոյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված Մ23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ չեմպիոն: Եզրափակչում Ամոյանը 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրի Կուլիկին:

60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր դարձավ Տիգրան Մինասյանը, ով ժամանակից շուտ`8:0 հաշվով հաղթեց իսպանացի Անդի Խուան Սաչին:

Ընդհանուր առմամբ Հայաստանի հունահռոնեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս առաջնությունում նվաճեց 6 մեդալ, որից 2-ը` ոսկե, 1-ը` արծաթե և 3-ը բրոնզե:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում