Հասարակական

Կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացից․Մարությանը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

1 րոպեի ընթերցում

Կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացից․Մարությանը հանդիպել  է դպրոցների տնօրենների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձել է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ու մեկ անգամ ևս ընդգծել, որ կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից: Քաղաքապետ Մարությանը նաև շնորհակալություն է հայտնել կրթօջախների տնօրեններին ու մանկավարժական կոլեկտիվներին՝ համավարակի պայմաններում, ինչպես նաև պատերազմի օրերին լարված ու պատասխանատու աշխատանքի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում