Հասարակական

Կահավորվել է Սեւան քաղաքի «Զարթոնք» մանկապարտեզի խաղահրապարակը

1 րոպեի ընթերցում

Կահավորվել է Սեւան քաղաքի «Զարթոնք» մանկապարտեզի խաղահրապարակը

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Սեւանի համայնքապետարանի եւ «Ֆոքս օն չիլդրեն» բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի արդյունավետ համագործակցության շնորհիվ կահավորվել է «Զարթոնք» մանկապարտեզի խաղահրապարակը։

ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 3 միլիոն դրամ է, որի 10 տոկոսը կազմում է համայնքային ներդրումը: 9 անուն խաղամիջոցներն առավել հետաքրքիր ու նպատակային կդարձնեն փոքրիկների ազատ ժամանցի կազմակերպումը:

«Այս ձեռնարկը սպասված էր ու անհրաժեշտ, եւ իրականացված այս ծրագրի արդյունքում երեխաների առօրյան կդառնա առավել հետաքրքիր:

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի, Սեւանի համայնքապետարանի եւ «Ֆոքս օն չիլդրեն» կազմակերպության համագործակցության շրջանակում Գագարինի մանկապարտեզի խաղահրապարակն էլ համալրվեց յոթ անուն խաղամիջոցներով, որոնք առավել հետաքրքիր, անվտանգ ու հարմարավետ դարձրին գագարինցի փոքրիկների ազատ ժամանցը»,-ներկայացրեց Սեւանի համայնքապտարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում