Որքան խաղաղ լուծման հնարավորությունն ավելի է մեծանում, այնքան գործընթացը տորպեդահարելու ավելի շատ փորձեր են արվում. ԱԽ քարտուղար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում հիշեցրեց, որ իշխանությունները հրապարակային հաստատել են, որ ռուսական կողմից ստացել են համապատասխան փաստաթուղթ:

«Երեկ, երբ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշեց, որ փաստաթուղթ են շրջանառել, դրան ի պատասխան մենք հայտարարել ենք, որ այո, այդպիսի փաստաթուղթ ստացել ենք, բայց դա քննարկելու համար կա մի կարևոր նախապայման, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Դեռևս այս հարցի քննարկման ԱԽ առաջին նիստում ունեցել ենք կարեւոր ռազմավարական որոշում, որ պետք է մենք մաքսիմալ բոլոր գործողությունները հրապարակային կատարենք: Մենք ամբողջովին մեր գործողությունների տրամաբանությունը պահել ենք այդ ռազմավարության շրջանակներում: Մաքսիմում հրապարակային ենք աշխատել: Այս փաստաթղթի մասին մենք երեկ խոսել ենք: Ասել ենք, որ այդպիսի փաստաթուղթ կա: Մենք դեռ այս փաստաթղթի շուրջ քննարկումներ չենք սկսել, որովհետև մինչև քննարկումներ սկսելը շատ կարևոր է, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Դա է պատճառը, որ ավելի կոնկրետ հաղորդակցություն հանրության հետ չի եղել:

Երբ այս գործընթացը սկսել է, մենք որոշակի չափով խնդիրը տեղայնացրել ենք, սկսել ենք միջազգային կարևոր գործընթաց, որի արդյունքում հստակ միջազգային կոնսենսուս է ձևավորվել՝ Հնդկաստանից մինչև ԱՄՆ, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է լքեն ՀՀ տարածքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանի խոսքով՝ իրենք հասկանում են, որ որոշ շրջանակների դուր չի գալիս այս հաջողությունը: «Մարդիկ երևի ցայտնոտի մեջ են ընկնում, որ մենք հնարավորություն ունենք դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծել: Մենք նաև հայտարարել ենք, որ այս գործողությունները նպատակ են ունեցել սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին: Ինչքան հնարավորությունն ավելիէ մեծանում խաղաղ լուծման, այնքան ավելի շատ փորձեր են արվում տորպեդահարելու այդ գործընթացը:

Բայց եթե չկարողանանք դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ, որ կարողանանք կարգավորել այս խնդիրը: Միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ սուվերեն տարածքը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:

Նա կոչ արեց հանրությանը որոշակի համբերություն ցուցաբերել, որ կարողանան հանգիստ աշխատել ու կարգավորել խնդիրը: «Միանշանակ է, որ խնդրի կարգավորման համար բոլորիս անհրաժեշտ է համբերություն, խոհեմություն և ողջախոհություն: Բոլորին հայտնի է ՀՀ դիրքորոշումը: Մենք հրապարակային հայտնել ենք մեր դիրքորոշումներն ու կարծում եմ՝ լայն հաշվով որևէ հարց չկա: Մեր հաջողությունների մի մասը հրապարակային աշխատանքի արդյունք է»,- ասաց նա:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն