Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ ունենք Արծվաշենի հարց. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկությանը, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են զիջվելու Ադրբեջանին։

«Անընդհատ խոսվում է, որ՝ ինչ-որ տարածքներ են հանձնում։ Սիրելի հայրենակիցներ՝ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող, այդ գյուղերի բնակիչներն ապրում են և հող չունեն, որ մշակեն։ Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ես ավելին ասեմ, դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք։ Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք ինչ ենք անում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան ամենատարբեր տարբերակներ. «օրինակ, եղած իրավիճակը արձանագրում ենք որպես պետական սահման, չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց։ Ինչո՞ւ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան