Արեւմուտքը համաձայնվեց չեղարկելու հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի բանակցություններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա մեկնաբանել Է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:

«Պայմանավորվածություն Է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում Է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արեւմուտքի նեկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման եւ ապահովագրման, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»: Նախօրյակին Իանի նախագահն ասել Է, որ Վիեննայում բանակցություննարը կավարտվեն Իրանի հաղթանակով: Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել Է Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց Է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով:

Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) նիստերը, ինչպես նաեւ աշխատանք Է տարվում փջորձագետների մակարդակով երեք աշխատանքային խմբերի կազմով՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում (եւ ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք) եւ Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները կոնսուլտացիաներեն անցկացնում նաեւ ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Իրանի ներկայացուցիչների հետ ամերիկացի հանձնակատարների ուղղակի բանակցությություններ Վիեննայում չեն վարվում:

Բանակցությունների մասնակիցները նշում են կայուն առաջընթացն աշխատանքում: Փորձագետները նաեւշարունակում են աշխատանքն ապագա համաձայնագրի տեքստի վրա: Բոլոր պատվիրակությունները տրամադրված են ջանքեր գործադրելու մայիսի վերջին բանակցություններն ավարտելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է