Հայ գերիների նկատմամբ բռնությունների կիրառումը Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում այսօր հայ ռազմագերիների գտնվելու փաստն ուղղակի անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց քննարկման նախաձեռնող, ԵԽ սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբակցության անդամ, պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոսը:

«Մենք զեկույցներ ենք տեսնում այն մասին, որ նրանք (խմբ.- հայ ռազմագերիները) ենթարկվում են բռնությունների ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Սա Ժնևյան կոնվենցիայի հստակ խախտում է: Մենք պահանջում ենք բոլոր ռազմագերիների ազատ արձակում՝ առանց նախապայմանների»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագիրը պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի:

Սանտոսն ընդգծել է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը պետք է հրաժարվեն իրենց թշնամական հռետորաբանությունից ու վերադառնան բանակցային սեղանին՝ աշխատելով Մինսկի խմբի հետ: «Բանակցային քաղաքական կարգավորումը, հիմնված հիմնարար իրավունքների ճանաչման վրա, միակ ճանապարհն է՝ տարածաշրջանում ունենալու խաղաղ ու կայուն ապագա»,- եզրափակեց պորտուգալացի պատգամավորը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

Հայերեն English Русский

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր