Գևորգ Պետրոսյանը դուրս կգա քաղաքականությունից

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պետրոսյանը դուրս կգա քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գևորգ Պետրոսյանը յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պետրոսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս....»,-նշել է Պետրոսյանը:

Նա հավելել է, որ մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը՝ գերադասում է աշխատուժը տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում: Պետրոսյանը նշել է, որ հաշվի է առնում երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը:

2021-ի փետրվարին Գևորգ Պետրոսյանը դուրս էր եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում