Ճապոնիան մտադիր է աջակցել Հայաստանին բիզնես միջավայրի բարելավման աշխատանքներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության հնարավոր ուղիները։

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ իր դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում նպատակ ունի հիմք դնել երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության, ակտիվացնել մշակութային և սպորտային կապերը և իրականացնել փոխանակման ծրագրեր՝ երիտասարդների համար։ Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորումը կարող է նպաստել նոր ներդրումային նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը։

Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է համագործակցել նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ տեխնոլոգիական տրանսֆերի և մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ առաջատար տեխնոլոգիաների կիրառմանն ու գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործընթացներում աջակցության տրամադրման ուղղությամբ։

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի և հայտնել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ աջակցելու Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ իրականացվող աշխատանքներում։

Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

Հայերեն العربية

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը