Տարածաշրջանային

Երեք մարդ Է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով.IRNA

1 րոպեի ընթերցում

Երեք մարդ Է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով.IRNA

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք մարդ Է տուժել մայիսի 17-ի առավոտյան Իրանի հյուսիս - արեւելքում տեղի ունեցած երկրաշարի ժամանակ: Այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ստորաբաժաումներից մեկի ղեկավար Մեհդի Վալիփուրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ նրա տեղեկատվության՝ ներկայումս 11 փրկարարական բրիգադներ են ուղարկվել երկրի հյուսիս - արեւելք՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտոուդը կազմել Է 5,3: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Բոջնուրդ քաղաքից, որտեղ բնակվում Է 192 հազար մարդ, 50 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում