Սպորտ

Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմա»-ի հաղթանակին «Լացիո»-ի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմա»-ի հաղթանակին «Լացիո»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընդունեց «Լացիո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «հավերժական քաղաքի դերբի»-ում այս անգամ հաղթեց «Ռոմա»-ն: Հանդիպման առաջին կեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց «Ռոմա»-ին` խփելով իր 12-րդ գնդակը Սերիա Ա-ի ընթացիկ առաջնությունում: «Գայլերն» իրենց առավելությունը կրկնապատկեցին 78-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Պեդրոն: «Ռոմա»-ն հաղթեց դերբիում` Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ «Լացիոն»-ն` 6-րդը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում