Կրթությունը՝ որպես անվտանգության երաշխիք. Դիլիջանում մեկնարկել է գիտահեն պետությանը նվիրված ֆորումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները համոզված են՝ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կրթական և գիտական համակարգ, որը հնարավորություն կտա լուծել ոչ միայն նեղ ոլորտային խնդիրները, այլև տնտեսական, պաշտպանական ու անվտանգության հարցերը: Այս մասին քննարկումներ են ծավալվել մայիսի 15-ին «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշեց, որ Ֆորումը նվիրված է կրթական և գիտական համակարգի վերածննդին, բարելավմանը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ հաղթահարել խնդիրները:

«Միությունն անցյալ ամիս ներկայացրել է 2021-ից 2025 թվականների ռազմավարությունը, որն ունի հինգ ուղղություն: Առաջինը կրթությունն ու աշխատուժն են, երկրորդը՝ ռազմարդյունաբերությունը, երրորդ ուղղությունը Հայաստանի դիրքավորումն է որպես տեխնոլոգիական երկիր, չորրորդը գիտությունն է, իսկ հինգերորդը՝ էլեկտրոնային կառավարումն ու կիբերանվտանգությունն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Քասարջյանի խոսքով՝ առաջ գիտությունը կրթության հետ էին ներկայացնում որպես մեկ ռազմավարական ուղղություն, բայց այնքան են կարևորում փոխկապակցված ուղղությունները, որ որոշել են առանձին դիտարկել:

Նրա հավաստիացմամբ՝ ոլորտի գիտահետազոտական համակարգի և համալիրի վերածնունդը կստեղծեն գործիքները, որոնք կօգնեն՝ պետությունը, տնտեսությունն այլ մակարդակի հասնեն:

Միության գործադիր տնօրենը ոլորտի բարելավման գործում կարևորեց ոչ միայն ֆինանսական ներդրումները, այլև համապատասխան միջավայրի ստեղծումը, որի շնորհիվ գիտական ինստիտուտները, որոնք այսօր կան ու վաղը կարող են կառուցվել, կբարձրացնեն արդյունաբերության մակարդակը:

Ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, որն ասաց՝ դրական էներգիայով է լցված, որովհետև Դիլիջանում բազմաթիվ կարևոր գաղափարներ են հնչել, որոնք ծրագրեր են դարձել:

«Մեր նախարարությունը ևս այս բնագավառի մի մաս է: Մեր նպատակները նույնն են, և յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով և առավել պետք է անի հնարավորը նպատակներն իրականացնելու համար: Այստեղ ենք մեր երազանքներն ու նպատակները ներկայացնելու և վաղվանից սկսած դրանք իրականացնելու համար: Վստահ եմ, որ Դիլիջանից կարևոր օրակարգով ենք դուրս գալու, ինչը լինելու է լուրջ ծրագիր՝ մեր առջև ծառացած մարտավարական, ռազմավարական օրախնդիր հարցերը լուծելու համար»,-ընդգծեց նախարարը:

«Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» Ֆորումը, որը նախաձեռնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, անցկացվում է մայիսի 15-16-ին Դիլիջանում: Ֆորումին մասնակցում են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաև պետական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ։

Երկու օրվա ընթացքում մասնագետներն անդրադառնալու են Հայաստանում գիտահետազոտական ներուժի վերականգնմանը, երկրում արդյունաբերության և գիտահետազոտական ոլորտի զարգացմանը նպաստող էլ. կառավարման համակարգերի և պետական անվտանգության ստանդարտների մշակմանը, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների, գիտահետազոտական ոլորտի համար անհրաժեշտ կադրերի նվազագույն քանակի ապահովմանը:

Հայերեն

ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

ԱԺ նիստ

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների մեղմման կամ վերացման համար

Կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է․ ՆԳ նախարար

14-ամյա հայ շախմատիստը Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթել է Մագնուս Կառլսենին

Եվրոպական ինդեքսներ - 18/08/26