Գիտությունը երկրի զարգացման միակ ճանապարհն է. Հայաստանի տնտեսությունն ավելի կմոտենա գիտությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր քաղաքականություն է մշակել, որն առաջիկայում կներկայացնի լայն քննարկման. դրանում առանցքային դեր և նշանակություն կտրվի գիտությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց մայիսի 15-ին «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին:

«Գիտությունը մեր երկրի զարգացման միակ ճանապարհն է: Փոքր բնակչություն ունեցող երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել բարձր ավելացված արժեք: Այն պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ, իսկ դրա միակ տարբերակը հնարավորինս շատ գիտական կոմպոնենտ ունենալն է»,-նշեց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ նախորդ վեց ամսվա ընթացքում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում փոխել են մենեջմենթը. նոր ծրագրով են հանդես գալիս՝ ձգտելով տեխնոլոգիական փոխակերպումը դարձնել ավելի նյութական և սկսել սիստեմավորված դրա վրա աշխատել: Հաջորդ տարի պատրաստ կլինեն կրթության համակարգի վերաբերյալ ծրագրով ներկայանալ, ասել, թե տնտեսությանը տարբեր ոլորտներից ինչ մասնագետներ են հարկավոր:

«Այժմ կրթությունը և տնտեսությունն իրարից անկախ են աշխատում: Մեր նպատակն է այնպես անել, որ այդ բնագավառները համահունչ լինեն ու նպաստեն մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,-եզրափակեց Քերոբյանը:

«Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումը, որը նախաձեռնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, անցկացվում է մայիսի 15-16-ին Դիլիջանում:

Հայերեն

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ