Վրաստանը COVID-19-ի երրորդ ալիքի բարձրակետում է. անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 1390 դեպք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է վարակման 1390 դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), մայիսի 13-ի տվյալներով, կազմում Է 3,61 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 5,35 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 4,40 տոկոս:

1390 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 790-ը, Աջարիայում՝ 117, Իմերեթում՝ 168, Քվեմո Քարթլիում՝ 54, Շիդա Քարթլիում՝ 41, Գուրիում՝ 39, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 73, Կախեթում՝ 42, Մցխեթ-Մթիանեթում՝ 19, Սամցխե-Ջավախքում՝ 16, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 31:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 16 հազար 215-ի, նրանցից 4296-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 730 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 11 հազար 91 մարդ բուժընթաց Է անցնում տանը: 896 հիվանդների վիճակը ծանր Է, 198 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը