Վրաստանը կարող Է մի քանի շաբաթ անց բացել ցամաքային սահմանները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները պլանավորում են ցամաքային սահմանները բացել մի քանի շաբաթ անց: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարի կանխատեսումներով, հենց այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, կավարտվի կորոնավիրուսի երրորդ ալիքը: «Ցամաքային սահմանների անվտանգ բացումը հիմնական խթաններից մեկն Է զբոսաշրջության համար: Ցամաքային սահմանների բացումն ընդհանուր առմամբ պլանավորվում Է, բայց ժամանակի տեսակետից այն կարող Է համընկնել երրորդ ալիքի ավարտվելու հետ:

Հավանաբար, դա առաջիկա մի քանի շաբաթվա հարց Է»,-Տուռնավան ասել Է լրագրողներին: Վրաստանի իշխանությունները ցամաքային սահմանները փակել են, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները կարող են Վրաստանում հայտնվել օդային ճանապարհով: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ համավարակի պայմաններում օդային ճանապարով ժամանող զբոսաշրջիկների առողջական վիճակի վերահսկումն ավելի հեշտ Է, քան ցամաքային: Վրաստանը սահմանակից Է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը