Ադամ Շիֆը դատապարտել է ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, կոչ արել այդ երկրին չտրամադրել ռազմական օգնություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես մտահոգված է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանը հատելու մասին հրապարակումներով:

«Սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողությունն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ նահանգների համար ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը՝ մեծացնելով ևս մեկ պատերազմի ռիսկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադամ Շիֆը:

Նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ քննարկումների մեջ է և առաջարկել է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձևաչափում, որն այժմ ավելի քան երբևէ կարևոր է:

Կոնգերսականն ընդգծել է, որ Ադրբեջանն այս քայլերին դիմում է Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին ուղղակի օգնության սահմանափակումների մասին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման անհիմն չեղյալ հայտարարումից ընդամենն օրեր անց: «Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- նշել է կոնգրեսական Շիֆը:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձ անելով պարփակել Սև լիճը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Փաշինյանը գործողությունն իր էությամբ դիվերսիոն անցում է որակել:

Հայերեն العربية English

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան