Իրանը հաստատել է Իտալիայում պատրաստված AstraZeneca պատվաստանյութը
1 րոպեի ընթերցում
![Իրանը հաստատել է Իտալիայում պատրաստված AstraZeneca պատվաստանյութը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1052127.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հաստատել է COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութը, որը պատրաստվել է Իտալիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) խոսնակ Կիանուշ Ջահանփուրը:
Իրանի առողջապահության բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Իրանը արտակարգ օգտագործման համար հաստատել է AstraZeneca պատվաստանյութը: