Ադրբեջանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի հաստատած պլանի համաձայն, մայիսի 16-ից ադրբեջանական բանակում կմեկնարկեն զորավարժություններ՝ զորատեսակների ներգրավմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 000 զինծառայողներ, մինչև 300 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններում հիմնական ուշադրությունը կդարձվի կառավարմանը, մարտական պատրաստականությանը և զորքերի վերախմբավորմանը, այդ թվում ՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանն ու համազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը:

Ըստ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ Ադրբեջանը պարտավոր է ԵԱՀԿ-ին ապահովի նախնական ծանուցում, եթե զորավարժություններում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, ամենաքիչը 250 մարտական տանկ, ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավելի):

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով