Հասարակական

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և վարչական շրջանի գլխավոր մասնագետը ձերբակալվել են

1 րոպեի ընթերցում

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և վարչական շրջանի գլխավոր մասնագետը ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։

Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Արևիկ Խաչատրյանn նշեց, որ Ազիզյանը ձերբակալվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արման Դավոյանը՝258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Միջադեպից հետո թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնիպետՄանվելՄարգարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն մոտ 15 հոգով ծեծի են ենթարկել, ըստ որում՝ գլխավոր դերակատարները եղել են Դավոյանն ու Ազիզյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում