Տարածաշրջանային

Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ Սաուդյան Արաբիան, որոնք 2016 թվականին խզել են դիվանագիտական հարաբերությունները, վերջերս բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով նվազեցնել երկու երկրների միջեւ լարվածությունը: Այդ մասին մայիսի 10-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսակցությունը կենտրոնացել Է ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային հարցերի վրա: Մենք միշտ ողջունել ենք նման կոնսուլտացիաները դրանց ցանկացած ձեւով ու ցանկացած մակարդակով»,-նրա խոսքը մեջբերում Է Mehr գործակալությունը: «Դա, որոշակիորեն, ի շահ երկու երկրների եւ տարածաշրջանների Է՝ նվազեցնել լարվածությունը»,-նշել Է նա, հույս հայտնելով, որ Թեհրանը եւ Էր Ռիադը կփոխեն հարաբերությունների մթնոլորտը եւ կհասնեն նշանակալի փոխըմբռնման:

Միեւնույն ժամանակ Խաթիբզադեն կոչ Է արել՝ սպասել բանակցությունների արդյունքներին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը սաուդյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Էր Ռիադը հույս ունի լավ հարաբերութղյուններ հաստատել Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ում պաշտպանել են արքայազնի այդպիսի հայտարարությունները: Էր Ռիադը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է 2016 թվականին: Այն ժամանակ Թեհրանում սաուդյան դեսպանության մերձակայքում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկեցին ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ան-Նիմրին: Իսլամում շիա ուղղությունն Իրանում գերակշռողն Է: Mehr գործակալությունն իր հերթին հիշեցնում Է, որ դիվանագիտական հարաբերությունների խզմանը նախորդել Է նաեւ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Եմենի ապստամբների դեմ, հաղորդել Է «Ինտերֆասք»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում