Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վերջինս Հանրապետության նախագահին տեղեկացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի անվան նորաստեղծ կազմակերպության նպատակների և անելիքների, ինչպես նաև կազմակերպության առաջին համաժողովի մասին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ լեգենդար Կոմանդոսի ողջ կյանքն իսկապես հայրենիքն անմնացորդ նվիրվելու օրինակ էր, որից սերունդները կարող են հայրենասիրության ու արժանապատվության դասեր քաղել:

Նախագահ Սարգսյանն այսօր նաև ուղերձ է հղել «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության առաջին համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես նշել է.«Այսօր դուք՝ գիտության, մշակույթի գործիչներդ, հոգևոր խավի ներկայացուցիչներդ, Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ընկերներդ հավաքվելով մեկտեղ, պարտք ունեք իրականություն դարձնել այն, ինչի մասին ընդհանուր գծերով խոսել էր մեր սիրելի Կոմանդոսն իր քաղաքական կտակում, պարտք ունեք ձեր գործունեությամբ հավատարիմ մնալ նրա ուղենիշներին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այդ կտակում Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել էր նախ և առաջ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի միավորվելու անհրաժեշտության մասին, ինչն արդիական է հատկապես մեր օրերում, հանուն համազգային և համապետական շահերի»:

Նախագահը հետագա հաջողություններ է մաղթել նորաստեղծ կազմակերպությանը:

Հայերեն Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26