ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք այսօր ստորագրել ենք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Դրա իրականացմամբ նպատակ է դրված ներդնել էական ջանք այս նուրբ և էլ ավելի արդիական դարձող թեմայով հետագա համագործակցության զարգացման մեջ: Այն կօգնի ուժեղացնել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածքը»,- նշեց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ այս արդիական հարցն առաջ է տարվելու նաև բազմակողմ հարթակներում` ներառյալ ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով:

Մայիսի 6-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

Հայերեն العربية English Русский

«Ժամանակի վկաները. 100-ամյա հրապարակ և օպերա» խորագրով ցուցահանդեսին ցուցադրվում են նաև լուսանկարներ «Արմենպրես»-ի արխիվից

Մակրոնը պայմանավորվել է ԱՄԷ-ից և Բահրեյնից ամսական 200 000 տ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ. Le Figaro

«Բենֆիկա» ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, 6 ֆուտբոլային խաղադաշտ և այլ ենթակառուցվածքներ

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների սահմանափակումները հանգեցրել են զոհերի

COP17. Կանանց խմբի ներկայացուցիչները կոչ են արել ապահովել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման հասանելիություն

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զելենսկին անդրադարձել է Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի հնարավոր հանդիպմանը

Հայաստանից վերջին 10 ամսում 908.6 տոննա ծաղիկ է արտահանվել աշխարհի 30 երկիր

Վարդաձոր գյուղում հիմնանորոգվում է 2 փողոց