Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Չուբարյանների հայտի տոհմի ավանդույթներն արժանի շարունակություն ունեն՝ ի դեմս Ձեր գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության: Դրա վկայությունը Ձեր արժեքավոր աշխատություններն ու հետազոտությունները, գիտական տեսությունների մշակումներն ու մեծ հեղինակությունն են գիտության ու կրթության ասպարեզում և հատկապես Երևանի պետական համալսարանում՝ որպես գիտնական, մանկավարժ և կազմակերպիչ, այդ թվում՝ դասախոս, ամբիոնի վարիչ, պրոռեկտոր:

Այսօր էլ Դուք շարունակում եք ձեր գիտելիքը, փորձն ու եռանդը ծառայեցնել գիտությունը հարստացնելուն և սերունդներ կրթելուն»,-նշվում է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում