Արմեն Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատվաստվել էկորոնավիրուսի դեմ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Անվտանգության խորհրդի գրասենյակից:
Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «ՍպուտնիկV»պատվաստանյութով: