Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը:

Խորհրդարանում կքննարկվի նաև Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի և Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի խրախուսման համակարգ և օր:

Խորհրդարանը կքննարկի նաև «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում