ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու ԱՄՆ-ի պլանների մասին
1 րոպեի ընթերցում
![ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու ԱՄՆ-ի պլանների մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051025.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխանակել ձերբակալվածներին, դրա շրջանակներում Թեհրանը Վաշինգտոնին կփոխանցի լրտեսության մեջ մեղադրվող 4 անձի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել Է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական աղբյուրները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ն կարող է ապասառեցնել իրանական 7 մլրդ դոլար ակտիվներ։