Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Էրիկ Էսրաիլյանին, Քիմ Քարդաշյաին և Շերելին Սարգսյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյաին և հայտնի երգչուհի Շերելին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էրիկ Էսրաիլյանին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է նաև «Խոստումը» ֆիլմի ազդեցության մասին. «Ցանկանում եմ հիշատակել Քըրք Քըրքորյանի նվիրվածությունը, նրա պարտքի և հավատի զգացումը, որոնք օգնեցին իրականացնել մի շարք նախագծեր և ծրագրեր, այդ թվում ՝ «Խոստումը» ֆիլմի նկարահանումը: Ֆիլմը բարձր գնահատականների արժանացավ և մեծ ազդեցություն ունեցավ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում: Անկասկած, այստեղ կարևոր դեր խաղաց Քըրքի հսկայական ազդեցությունը:

Միասին մենք պետք է մտածենք՝ ինչպես ըստ արժանվույն գնահատենք Քըրքի հսկայական ժառանգությանը և կապիտալիզացնենք նրա անկեղծ հայրենասիրությունը: Շնորհակալություն ձեր ջանքերի և Խոստումը պահելու համար»:

Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է.«Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:

Շերելին Սարգսյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երգչուհին մշտապես եղել է ցեղասպանության ժխտման դեմ պայքարող ակնառու գործիչների շարքերում.«Ձեր ազդեցությունը կարևոր դերակատարում ունեցավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երբ միավորում ենք ջանքերն ու մեր տեսլականը փոխակերպում ենք իրական ու չափելի գործողությունների, արդյունքը միշտ շոշափելի է լինում: Հուսով եմ՝ նորից տեսնել Ձեզ Հայաստանում, ինչպես տարիներ առաջ»:

Հայերեն العربية English Русский

Արագածոտնի մարզի Հացաշեն և Շիրակի մարզի Հայկավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Իսրայելի ՊԲ-ն Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին լայնամասշտաբ զորակոչ է իրականացնում. ԶԼՄ

«Վան»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Նոա»-ի հետ խաղում

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է ակնկալում ադրբեջանցի պատգամավորին Մոսկվայում ձերբակալելու և նրա մուտքը ՌԴ թույլ չտալու վերաբերյալ

Պորտուգալիայում մտադիր են վտարել շուրջ 18 հազար անօրինական միգրանտների

Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ վերջիններիս միջև լարվածության ֆոնին

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում

ՀՀ ԲՏԱ նախարարը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Միկրոավտոբուսն Առինջ գյուղում բախվել է գազատար խողովակին․ հինգ մարդ հոսպիտալացվել է

Իսրայելի վարչապետը հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան