Արմեն Սարգսյանը նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի Ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ նրանց տարիների ջանադիր գործունեությունն իր ծանրակշիռ նպաստն է ունեցել նաև 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մեջ, որը կարևոր հանգրվան էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում.«Այն հետևողական աշխատանքը, որ ՀՅԴ-ն կատարում է Սփյուռքում և հատկապես ԱՄՆ-ում ազգապահպանության ու համազգային նպատակների իրա­կա­նացման ուղղությամբ, արժանի է մեծագույն հարգանքի և գնահատականի: Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք առաջնորդվել համազգային շահով և արդարությունը վերջնական հանգրվանին հասցնելու դժվարին առաքելության խորին գիտակցումով»:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել միության հայրենանվեր և ազգանպաստ գործունեությունը.«Հավատարիմ ՀԲԸՄ հիմնադիրների ավանդին, որոնք Մեծ եղեռնի առաջին իսկ օրերին իրենց ողջ ուժն ու կարողությունն ուղղեցին կոտորածներից ու հալածանքներից փրկվածների օգնության գործին, ՀԲԸՄ-ն մշտապես թիկունք է կանգնել համազգային նպատակների իրականացմանը թե՛ Հայաստանում ու Արցախում և թե՛ ողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դուք մշտապես վառ եք պահում հայապահպանության ու հայ ինքնության կրակը, ինչը վկայում է, որ ՀԲԸՄ-ն հաստատուն է իր նպատակներում և հավատարիմ է սկզբունքներին»:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին ուղղված նամակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի՝ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքը.«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով, ջանքերով նպաստել են արդարության վերականգնմանը: Ամերիկայի հայկական համագումարը հրաշալի աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երբ մենք համախմբում ենք մեր ջանքերն ու մեր տեսլականը վերածում իրական գործողությունների, արդյունքը միշտ տեսանելի է լինում»:

Հայերեն العربية Русский

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները