Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավորին ծննդյան 75-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավորին ծննդյան 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդին՝ նրա ծննդյան 75-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարևորելով Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանը հատուկ ընդգծել է այդ հարաբերությունների զարգացման գործում Կարլ Գուստավ 16-րդի ունեցած մեծ ներդրումը:«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կամրապնդենք փոխգործակցությունը երկու երկրների միջև՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում