Զախարովան անդրադարձել է Զարիֆի խոսակցության արտահոսքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:

«Մենք, ընդհանուր առմամբ, միշտ կենտրոնանում ենք Թեհրանի` բազմիցս արտահայտած պաշտոնական դիրքորոշման վրա», - ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Իրանը բազմաթիվ անգամ է պաշտոնապես շնորհակալություն հայտնել Մոսկվային Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշման համար, հանդես է եկել ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու օգտին:

Ապրիլի 25-ին ամերիկյան և իրանական ԶԼՄ-ները Լիլազի և Զարիֆի՝ մարտին կայացած զրույցի ձայնագրությունից մի հատված էին հրապարակել: Զրույցի ընթացքում նրանք քննարկում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի (սպանվել է 2020 թվականին) 2015 թվականի մոսկովյան այցը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն ու միջուկային գործարքի ապագան: Ձայնագրության մեջ Զարիֆն ասում է, որ հենց Սուլեյմանին է մեծ դեր խաղացել երկրի արտաքին քաղաքականության և Մոսկվայի հետ բանակցությունների հարցում։ Զարիֆը քննադատել էՍիրիան ռմբակոծելու համար ռուսական ռազմական ինքնաթիռներին Իրանի վրայով թռչելու թույլտվություն տալու մասին Սուլեյմանիի որոշումը՝ կարծիք հայտնելով, թե գեներալն աշխատել է Մոսկվայի հետ՝ սաբոտաժի ենթարկելու Իրանի միջուկային ծրագրի գործարքը:

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել