Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի փնտրում վարչապետի այլընտրանքային թեկնածու

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի փնտրում վարչապետի այլընտրանքային թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի 3նտրում վարչապետի այլընտրանքային թեկնածու, որը կփոխարինի Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին` արդյոք կուսակցությունում փնտրո՞ւմ են վարչապետի այլընտրանքային թեկնածու, Միրզոյանը պատասխանեց, որ ոչ:

Հայաստանի խորհրդարանն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ապրիլի 26-ին վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հրաժարական է տվել ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Փաշինյանը հիշեցրել է, որ մարտի 18-ին Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով հայտարարել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ ՀՀ գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Սրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում