Բալթյան երկրների և Սլովակիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթյան երկրների դեսպանները, ինչպես նաև Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ապրիլի 28-ին կանչվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Չորեքշաբթի ԱԳՆ են կանչվել Բալթյան երկրների ու Սլովակիայի դեսպանները»,- ասել են նախարարությունից:

Ապրիլի 23-ին Լատվիան, Լիտվան և Էստոնիան հայտարարել են, որ արտաքսում են ռուս դիվանագետներին՝ նրանց մեղադրելով այնպիսի գործունեության մեջ, որն անհամատեղելի է դիվանագիտական կարգավիճակի հետ: Լատվիան և Լիտվան արտաքսում են մեկական ռուս դիվանագետի, Լիտվան՝ երկու:

Ապրիլի 22-ին էլ երեք ռուս դիվանագետի պերսոնա նոն գրատա է ճանաչել Սլովակիան: Չորս երկրների իշխանությունները տեղեկացրել են, որ այդ քայլերը ձեռնարկվել են ի նշան Չեխիայի հետ համերաշխության, որը Ռուսաստանին մեղադրում է 2014 թվականին Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունների մեջ:

Ապրիլի 17-ին Չեխիան որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանության 18 աշխատակցի՝ նրանց անվանելով ՌԴ հատուկ ծառայությունների սպաներ:

ՌԴ ԱԳ նախարարությունը խիստ բողոք է հայտնել պաշտոնական Պրահային և Մոսկվայում Չեխիայի դեսպանության 20 աշխատակցի ճանաչել պերսոնա նոն գրատա:

Հայերեն Русский

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն

Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել