Հասարակական

Վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4 կմ երկարությամբ հատվածը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ4+370)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում նախորդ տարի վերականգնված Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի համայնքը միացնում է Կաթնաջուր համայնքին։

Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է հողային աշխատանքներ‚ իրականացնում է գաբիոնային շարվածք‚ ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում‚ ջրահեռացման համակարգի վերականգնում։

Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև Կաթնաջուրի հասարակական նշանակության շինություններ՝ մանկապարտեզ և դպրոց տանող 330մ ընդհանուր երկարությամբ ուղիները:

Նշված ճանապարհի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարի։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն