Կարծիքներ

Փորձագետներն անդրադարձել են ինտեգրացիոն գործընթացում Հայաստանի հնարավորություններին ու մարտահրավերներին 

6 րոպեի ընթերցում

Փորձագետներն անդրադարձել են ինտեգրացիոն գործընթացում Հայաստանի հնարավորություններին ու մարտահրավերներին 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները, քաղաքագետներն ու սոցիոլոգները համակարծիք են, որ Հայաստանի անկախ պետականության ամրապնդման եւ կայունության հաստատման լավագույն ճանապարհը ավելի ակտիվորեն և կառուցողական մոտեցումներով ներգրավվելն է Ռուսաստանի գլխավորած եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անկախություն և ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» թեմայով գիտաժողովի ընթացքում Հայ-ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր, Ռուսաստանի մանկավարժական և սոցիալական գիտությունների և բնական գիտությունների ակադեմիաների լիիրավ անդամ Պարգև Ավետիսյանն ընդգծեց, որ միասնական տնտեսական տարածքում Հայաստանի ինտեգրումը մի շարք հնարավորություններ է բացում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ կառուցվածքային փոփոխությունների համար:

«ԵԱՏՄ-ին անդամակցելը պետք է դիվիդենտներ բերի ոչ միայն տնտեսության, անվտանգության, այլ նաև հումանիտար ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, ազգային ինքնության պահպանում և այլն: Ուստի, ԵԱՏՄ հետագա զարգացման համար անհրաժեշտ է նաև հումանիտար համագործակցություն՝ կրթության, գիտության, մշակույթի և տեղեկատվության միասնական տարածքի ձևավորում, որը հիմք կդառնա Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման համար»,-ասաց Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ կրթության ոլորտում պետական քաղաքականության ամենակարևոր գերակայությունը պետք է լինի նաև ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունն ու մասնակից մյուս երկրների հետ համատեղ, կրթական ընդհանուր տարածքի ստեղծումը: Ըստ բանախոսի՝ այն հնարավորություն կընձեռի, պահպանելով կուտակված դրական փորձը, բարեփոխել Հայաստանի կրթական համակարգը՝ տեղեկատվական հասարակության կրթության նոր նորարարական պարադիգմին համապատասխան:

«Բարձրագույն կրթության ոլորտում ԵԱՏՄ երկրների ինտեգրումը, առաջին հերթին, պետք է օգնի դեռ ձևավորվող կրթական շուկայի ստեղծմանը, հետևաբար, ինչը հրատապ անհրաժեշտություն է դարձնում երկրների միջև սերտ համագործակցության հաստատումը: Ավելին, եվրասիական գիտակրթական տարածքը կծառայի տնտեսական համագործակցության ձևավորմանն ու հիմքերի ամրապնդմանը և կրթական ճգնաժամերը հաղթահարելու հնարավորություն կստեղծի»,-պարզաբանեց զեկուցողը՝ հավելելով, որ Հայաստանը, որպես հետխորհրդային ու եվրոպական բարձրագույն կրթության ավանդույթները համատեղող երկիր, ներկայում բախվում է այն բարեփոխելու անհրաժեշտությանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն իր զեկույցում անդրադարձավ մասնավորապես անվտանգ և կայուն հասարակություն ունենալու և զարգացող տնտեսություն ստեղծելու հնարավորություններին:

«Եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի Հանրապետությանը բանական այլընտրանք չկա»,-համոզմունք հայտնեց փորձագետը՝ հավելելով, որ կառուցողական ոգեղեն բովանդակություն պետք է հաղորդել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի զարգացմանը, որովհետև միայն Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար աճող ներկայությունն է Հայաստանում ի վիճակի նվազագույնի հասցնելու թուրք-ադրբեջանական սպասվող տնտեսական, այնուհետեւ էլ քաղաքական էքսպանսիայի հետևանքները:

Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, փորձագետ Նորայր Դումալյանը համատեղ զեկույցում նշել են, որ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացները Հայաստանը դիտում էր որպես տնտեսական և առևտրային ներուժն իրացնելու հնարավորություն: Դրանից ելնելով ՝ ինտեգրման սկզբունքը եղել և մնում է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Հետպատերազմյան պայմաններում այս սկզբունքն ավելի արդիական է դառնում, քանի որ պատերազմում կրած պարտությունը հանգեցրեց Հայաստանի առավել խոցելի դիրքի ՝ աշխարհաքաղաքական նոր կազմաձևերի մարտահրավերների առջև:

Արդյունքում, Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը, անկախ ԵԱՏՄ և ՀԱՊԿ այլ երկրների երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունների համատեքստից, դառնում է ընդհանուր մարտահրավեր այդ ինտեգրացիոն ասոցիացիաների մասնակից բոլոր պետությունների համար:

Մասնավորապես փորձագետ Դումալյանի դիտարկմամբ՝ հետպատերազմյան կարգավորման գործընթացում փոփոխություններ են կատարվել, և առկա իրավիճակը կարելի է դիտարկել մի քանի բլոկների շրջանակներում: Դրանցից փորձագետն առանձնացրեց մասնավորապես ՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավոր հետևանքները, ՌԴ-Հայաստան-Արցախ անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորումը, Սյունիքի մարզի անվտանգության ապահովումն ու տնտեսական ծրագրերում Իրանի ներգրավումը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կայունացումը և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում Թուրքիայի Հանրապետության ազդեցության աճի կանխումը:

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում