Քաղաքականություն

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Բաքվում նախագահ Լուկաշենկոյի հնչեցրած շնորհավորանքը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Բաքվում նախագահ Լուկաշենկոյի հնչեցրած շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը մեկնաբանել է Բաքու կատարած այցի ընթացքում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ այն վերաբերել է երկու կողմերում արյունահեղության դադարեցմանը:

«Նախագահը շնորհավորել է ոչ թե այն բանի առթիվ, որ ինչ-որ մեկը կորցրել է, իսկ մյուսը՝ ձեռք է բերել, այլև այն փաստի կապակցությամբ, որ դադարեցվել է արյունահեղությունը և որ մայրերը դադարել են կորցնել որդիներին: Ես եղել եմ պատերազմում և տեսել եմ, թե այն ինչ է: Ես կխնդրեի հենց այս տեսանկյունից դիտարկել մեր՝ բելառուսական կողմի դիրքորոշումը և պետք չէ ոչինչ ավելացնել, շահարկել ու այլ կերպ ներկայացնել իրավիճակը: Մեր նախագահը խաղաղության մարդ է: Գլխավոր դատախազի պաշտոնում ես 9 տարի շփվել եմ նրա հետ և գիտեմ, որ նա ոչ ոքի վատը չի ցանկանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոնյուկը:

Այս տարվա ապրիլի 14-ին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Լուկաշենկոն շնորհավորել էր՝ «30 տարի տևած սարսափելի ողբերգության ավարտի կապակցությամբ»: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում ու սոցհարթակներում Բելառուսի նախագահի խոսքը ներկայացվել էր որպես շնորհավորանք Ադրբեջանի նախագահին՝ իբր այսպես կոչված «հողերի ազատագրման» կապակցությամբ:

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ  ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Քաղաքականություն

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Քաղաքականություն

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում