Արա Այվազյանը մանրամասներ ներկայացրեց Լիտվայի արտգործնախարարի հետ հանդիպումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանը հայտարարեց Լիտվայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հատկանշական է, որ պարոն Լանդսբերգիսի այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ: Լիտվան առաջին երկիրն է, որի հետ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Մենք մեծապես կարևորում ենք մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունները բարեկամ Լիտվայի հետ: Այսօր անցկացրած քննարկումների ժամանակ, որոնք նաև շարունակվելու են օրվա ընթացքում` տարբեր ձևաչափերով, համընդգրկուն անդրադարձ կատարեցինք հայ-լիտվական հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակին»,- ասաց Այվազյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկելու գործնական քայլեր` փոխադարձ հետաքրքրության ոլորտներում հայ-լիտվական երկկողմ համագործակցության առավել ամրապնդման և խթանման համար:

«Կարծում եմ, այդ առումով առկա է բավարար ներուժ: Այս գործընթացում մեծ դերակատարում է վերապահված մեր կողմից ղեկավարվող գերատեսչություններին»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

Հայերեն English Русский

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը