Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-11/21. Նորույթներ գրական աշխարհում

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-11/21. Նորույթներ գրական աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ Նշան Աբասյան,

«Պետրիկոր» «Արդի»

«Արդի» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Նշան Աբասյանի «Պետրիկոր» ժողովածուն, որ ներառում է հեղինակի՝ ինչպես ընթերցողին արդեն ծանոթ բանաստեղծություններ՝ մի փոքր խմբագրված կամ ոչ, այնպես էլ որոշ նոր կամ անտիպ գործեր։Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Օվիդիուս, «Կերպարանափոխություններ»

Գիրքն ընդգրկում է հռոմեացի մեծ բանաստեղծ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի (մ.թ.ա. 43 – մ.թ. 17/18)` Հին Հռոմի երեք «կանոնական» պոետներից (նաև՝ Վերգիլիուս ու Հորացիուս) մեկի ամենահայտնի երկը՝ «Կերպարանափոխություններ» էպիկական պոեմը՝ լատիներեն բնագրից հայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ, ընդարձակ առաջաբանով ու մանրակրկիտ ծանոթագրություններով:

Գրական այս կոթողը, որն իր նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ համեմատելի է Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի և Վերգիլիուսի «Էնեական»-ի հետ, հունահռոմեական առասպելների մի անսպառ շտեմարան է՝ մեծ մասամբ այնպիսի պատմությունների, որոնք ավարտվում են գործող անձի (կամ անձերի) կերպարանափոխությամբ: Բազմաթիվ առասպելներ մեզ են հասել այս երկի շնորհիվ, իսկ շատ ուրիշները, որ կան նաև այլ աղբյուրներում, «Կերպարանափոխություններ»-ում ներկայացված են առավել հարուստ, բովանդակալից ու ամբողջական տեսքով և նոր մանրամասներով: Օվիդիուսի պոեմը՝ բանաստեղծական իր անզուգական գեղեցկությամբ ու գեղարվեստական բարձր արժանիքներով, համարվում է էպիկական պոեզիայի գլուխգործոցներից մեկը:Լատիներենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ժյուլ Վեռն, «Տասնհինգամյա նավապետը»

Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ Վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։Թարգմանությունը՝ Ս․Տիրատուրյան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն,

Նասիմ Թալեբ, «Պրոկրուստյան մահիճը»

Ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդերՆասիմ Թալեբի աշխարհահռչակ «Incerto» շարքի երկրորդ գիրքը՝ «Պրոկրուստյան մահիճը» հայերեն թարգմանությամբ դրվում է ընթերցողի սեղանին: Այս գրքում ամփոփված են հեղինակի փիլիսոփայական եւ գործնական աֆորիզմները։ Թարգմանիչ՝ Աստղիկ Օսկանյանը, խմբագիր՝ Նունե Թորոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում