Հասարակական

Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված գեղարքունիքցի դպրոցականներին շնորհվեցին դիպլոմներ և գովասանագրեր  

1 րոպեի ընթերցում

Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված գեղարքունիքցի դպրոցականներին շնորհվեցին դիպլոմներ և գովասանագրեր  

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը 2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած օլիմպիականներին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները և գովասանագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, օլիմպիադայի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 71 աշակերտ, որոնցից բնագիտական 7 առարկաների գծով՝ 18, իսկ հումանիտար 9 առարկաների գծով՝ 53 աշակերտ: Հանրապետական փուլին մասնակցած աշակերտներից 19-ը ստացել են դիպլոմներ, 9-ը` գովասանագրեր:

Գրանցած հաջողությունների համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորել է դպրոցականներին, նրանց, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին եւ ծնողներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում